Անհատականացված մանկական գրքեր
Գիրք, որի գլխավոր հերոսը Ձեր երեխան է
Տպագիր հեքիաթ՝ փոքրիկի անունով ու դիմագծերով։ Իր սիրած աշխարհում՝ իր սեփական արկածով։
- Իր անունով
- Իր դիմագծերով
- Տպագիր գիրք


Իր լուսանկարից՝ իր հեքիաթը
Էջ առ էջ նա կճանաչի իրեն
Ուղարկեք փոքրիկի լուսանկարը, և մենք կստեղծենք նրա հեքիաթային կերպարը։ Պատկերացրեք նրա զարմանքն ու ուրախությունը, երբ բացի գիրքը, տեսնի իր անունը և հասկանա, որ պատմության գլխավոր հերոսը հենց ինքն է։
-
Իր անունը
Վերնագրում և պատմության ամեն էջում
-
Իրեն նման կերպար
Նկարազարդված՝ Ձեր ուղարկած լուսանկարի հիման վրա
-
Իր սիրած աշխարհը
Արքայադուստրեր, ծովային արկածներ, կախարդանք կամ սուպերհերոսներ
Ինչպես պատվիրել
Չորս քայլ՝ մինչև հեքիաթ
-
01
Գրեք մեզ
Պատմեք, թե ինչ է սիրում փոքրիկը և որ օրվա համար եք նվեր փնտրում։
-
02
Ընտրում ենք թեման
Միասին կընտրենք նրա հեքիաթի աշխարհը՝ ըստ սիրելի մուլտերի ու երազանքների։
-
03
Ստեղծում ենք հեքիաթը
Լուսանկարի հիման վրա նկարազարդում ենք փոքրիկի կերպարը և գրում նրա անհատական պատմությունը։
-
04
Նվերը պատրաստ է
Տպում ենք գիրքը, և այն պատրաստ է դառնալու ամենաթանկ հիշողությունը։
Հեքիաթների աշխարհներ
Ո՞ր աշխարհում կհայտնվի Ձեր փոքրիկը
Յուրաքանչյուր երեխա երազում է հայտնվել իր սիրելի հեքիաթի կամ մուլտֆիլմի աշխարհում։ Ահա մի քանի պատմություն, որոնցից կարող եք սկսել։

Նվերի մեջ ամենակարևորը էմոցիան է, որ այն փոխանցում է։
Խաղալիքները մոռացվում են, իսկ գիրքը, որտեղ փոքրիկը գլխավոր հերոսն է, մնում է տարիներով՝ որպես ընտանեկան թանկ հիշողություն։
Կատարյալ նվեր
Կարծիքներ
Ծնողների ջերմ խոսքերը
Հետևեք մեր հեքիաթներին
Պատվեր
Սկսենք Ձեր փոքրիկի հեքիաթը
Լրացրեք մի քանի դաշտ. մենք կպատրաստենք հաղորդագրությունը, և Դուք այն կուղարկեք մեզ Instagram-ում։ Միասին կընտրենք նրա հեքիաթը։
- Գինը և ժամկետները կքննարկենք չաթում
- Լուսանկարը կարող եք ուղարկել չաթում
- Միասին կընտրենք թեման





